Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) Հայ դատի եւ քաղաքական հացերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը դժգոհ է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի ապրիլքսանչորսյան ուղերձի բովանդակությունից:
«Օբաման դարձյալ խուսափեց «ցեղասպանություն» բառը օգտագործելուց», - լրագրողների հետ հանդիպմանը երկուշաթի օրը դժգոհության հիմնական պատճառը հնչեցրեց Մանոյանը:
Նրա կարծիքով, անցած տարի Բարաք Օբաման պատրվակ ուներ «ցեղասպանություն» եզրից խուսափելու, իսկ այս տարի՝ Հայաստանի կողմից հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացի կասեցման պարագայում, նրան ոչինչ չէր խանգարում:
«Որովհետեւ անցած տարի պատրվակը ապրիլի 22-23-ի Հայաստան - Թուրքիա - Շվեյցարիա համատեղ հայտարարությունն էր: Այս տարի այդ պատրվակը չուներ», - փաստարկեց նա:
Դիտարկմանը, թե Միացյալ Նահանգների նախագահը գործածել է «Մեծ եղեռն» բառակապակցությունը եւ նշել, որ Թուրքիայում 1915 թվականին մեկուկես միլիոն հայեր են կոտորվել, Մանոյանը արձագանքեց. - «Մեծ եղեռն [բառակապակցության] օգտագործումը մեզ չպետք է խանդավառի, որովհետեւ «ցեղասպանությունը» իրավական տերմին է նախ եւ առաջ՝ միջազգային իրավունքի համաձայն: Երկրորդ՝ Մեծ եղեռնը իրենք թարգմանում են այնպես, որ ողբերգություն է, իսկ ողբերգությունը ո'չ կարող է հեղինակ ունենալ... Ո՞վ է արել, ո՞վ է պատասխանատուն... Այդ բոլորը մեջտեղից հանվում են»:
Միացյալ Նահանգների երկու նախկին նախագահներ, հիշեցնենք, արդեն արտաբերել են «ցեղասպանություն» բառը: