Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը այսօր այցելում է Մոսկվա


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր կարճատեւ աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Այդ մասին հայտնել է Հայաստանի նախագահի մամլո գրասենյակը:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության հաղորդագրության համաձայն` երկու երկրների նախագահները առանձնազրույց են ունենալու, որի ընթացքում քննարկելու են մի շարք հրատապ խնդիրներ, այդ թվում` Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը եւ երկկողմ տնտեսական հարաբերությունները:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG