Մատչելիության հղումներ

Իսլանդիայում երկինք բարձրացած հրաբխային մոխիրը տարածվում է` կազմալուծելով օդային տրանսպորտի աշխատանքը


Մի շարք երկրների, մասնավորապես`Մեծ Բրիտանիայի, Դանիայի, Նորվեգիայի, Լատվիայի օդանավակայանները հրաժարվել են թռիչքներ կազմակերպելուց` Իսլանդիայի հյուսիսում երկինք բարձրացած հրաբխային մոխրի պատճառով:

Նույն պատճառով ապրիլի 13-ին Իսլանդիայի իշխանությունները տարհանել էին մոտ 800 մարդու:

BBC-ի փոխանցմամբ` հրաբխային մոխիրը արդեն հասել է Ռուսաստանի հյուսիս-արեւմտյան մասերը:

Euronews-ի վկայությամբ` հրաբխի ակտիվությունը վերջին երկու օրերին աճել է, եւ հրաբխային մոխիրը առաջիկա օրերին կարող է հասնել Բենիլյուքսի երկրներ, Ֆրանսիայի եւ Գերմանիայի հյուսիսային շրջաններ, Լեհաստան եւ մերձբալթյան երկրներ:

Ըստ փորձագետների` եթե ժայթքման ուժգնությունը չնվազի, մի քանի օրում հրաբխային մոխրի ամպը կծածկի հյուսիսային կիսագնդի մեծ մասը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG