Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հեռանկարները:
Միացյալ Նահանգների պետքարտուղարը վերահաստատել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հորդորը` շարունակելու Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման գործընթացը:
Սերժ Սարգսյանն ու Հիլարի Քլինթոնը քննարկել են հայ - ամերիկյան երկկողմ հարաբերություններին, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում ընթացող Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցեր:
Հայաստանի նախագահը նույն օրը հանդիպել է ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամ Ադամ Շիֆի հետ:
Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականին` Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված գործուն ջանքերի, ինչպես նաեւ Հայաստանին ու Արցախին ցուցաբերած աջակցության համար:
Վաշինգտոնում անցկացվող միջուկային անվտանգության գագաթաժողովին մասնակցող արտգործնախարարների պատվին ԱՄՆ-ի պետքարտուղարի կողմից տրված աշխատանքային ճաշի ընթացքում երեքշաբթի օրը զրույց են ունեցել Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն:
Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` «նախարարների զրույցը վերաբերել է նախորդ օրը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հանդիպման ընթացքում տեղի ունեցած քննարկումների շարունակմանը»: