Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը հանդիպել է Հիլարի Քլինթոնի, Ադամ Շիֆի հետ


Վաշինգտոնում անցկացվող Գլոբալ միջուկային անվտանգության համաժողովի շրջանակում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպել է ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հեռանկարները:

Միացյալ Նահանգների պետքարտուղարը վերահաստատել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հորդորը` շարունակելու Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Սերժ Սարգսյանն ու Հիլարի Քլինթոնը քննարկել են հայ - ամերիկյան երկկողմ հարաբերություններին, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում ընթացող Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցեր:

Հայաստանի նախագահը նույն օրը հանդիպել է ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամ Ադամ Շիֆի հետ:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականին` Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված գործուն ջանքերի, ինչպես նաեւ Հայաստանին ու Արցախին ցուցաբերած աջակցության համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG