Մատչելիության հղումներ

Կալանավորվել է «թաղային հեղինակություն» համարվող Արմեն Ազիզյանը


Հայաստանի հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով կալանավորվել է «թաղային հեղինակություն» համարվող Արմեն Ազիզյանը, ով հայտնի է «Ճռիկ» մականվամբ:

Ազիզյանը կալանավորվել է ապրիլի 4-ին Երեւան քաղաքի Արշակունյաց պողոտայի 69-րդ շենքի մոտ կատարված խուլիգանության դեպքի առթիվ: Հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, Ազիզյանը, խախտելով հասարակական կարգը, վիճաբանության մեջ է մտել եւ փողոցում ծեծի է ենթարկել 3 անձանց, հավաքված մարդկանց ներկայությամբ հայհոյել:

Ազիզյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, որպես խափանման միջոց կիրառվել է՝ կալանավորումը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG