«Այդպես մտածելու համար հիմք է հանդիսանում այն, որ էրդողանի հետ հանդիպումից անմիջապես հետո Հայաստանի նախագահն ասաց, թե Թուրքիան չի կարող Հայաստանի եւ հայության հետ նախապայմանների լեզվով խոսել», - հավելեց Today’s Zaman-ի մեկնաբանը:
Էրդողանի հնչեցրած արձագանքը, մինչդեռ, ըստ Յոնչա Փոյրազ Դողանի, առավել չեզոք էր, ինչը, սակայն, երեւի թե բացատրվում է հանգամանքով, որ սա կողմերի առաջին հանդիպումն էր, եւ դրա արդյունքներն արժեւորելու համար թերեւս հարկ է սպասել հնարավոր հաջորդ` այս անգամ եռակողմ ձեւաչափով կայանալիք հանդիպմանը: Թուրք մեկնաբանի խոսքերով, էրդողան-Օբամա-Սարգսյան հանդիպման մասին լուրերը թեեւ չեն հաստատվում, բայց այն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա, այսպես ասած` «վերջին պահին»:
«Տեսնենք` գուցե այդ հանդիպումից հետո նախագահ Օբամայի միջնորդությամբ կողմերին հաջողվի փոքր ինչ մոտեցնե՞լ իրենց դիրքորոշումները», - ասաց Փոյրազ Դողանը:
Իսկ ընդհանուր առմամբ, Today’s Zaman-ի մեկնաբանի տպավորությամբ, Սարգսյան-էրդողան հանդիպման ժամանակ կողմերն ավելի շուտ վերահաստատեցին իրենց ներկայիս դիրքորոշումները, քան փորձեցին փոխհամաձայնության գալ:
Թուրք մեկնաբանը նաեւ նշեց, թե չի կարծում, որ այս հանդիպումը Միացյալ Նահանգների նախագահի համար ապրիլի 24-ի ուղերձում ցեղասպանություն բառից խուսափելու հարմար առիթ էր: Նախագահ Օբաման անցյալ տարի արդեն ցույց է տվել, թե որքան հեռու նա կարող է գնալ ապրիլի 24-ի հարցում, եւ որեւէ պատճառ չեմ տեսնում, որ նա փոխի իր դիրքորոշումն այս տարի», - հավելեց Յոնչա Փոյրազ Դողանը։
Այդուհանդերձ, Փոյրազ Դողանի համոզմամբ, բուն փաստը, որ Ռեջեփ Էրդողանը եւ Սերժ Սարգսյանը միմյանց հանդիպելու եւ առկա հարցերը քննարկելու նպատակով մեկնեցին Վաշինգթոն, ըստ էության, արդեն խոսում է այն մասին, որ նրանք հանձնառու են երկխոսությունը շարունակելու եւ այդ ուղղությամբ հետագա ջանքեր գործադրելու ուղղությամբ:
Today’s Zaman-ի մեկնաբանի լավատեսությունը նաեւ այլ բացատրություն ունի. դա այս խնդրի կապակցությամբ երկու երկրներում հասարակության տրամադրվածությունն է` հանրային մակարդակով գործադրվող ջանքերը:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Ստամբուլում հրապարակվող «ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանը նշեց, թե Սարգսյան-Էրդողան վաշինգտոնյան հանդիպումը, ըստ էության, բնորոշում է Թուրքիայի քաղաքական օրակարգը: Այդ հանդիպումը աննախադեպ հետաքրքրությամբ եւ ուշադրությամբ ընդունվեց Թուրքիայի հասարակության կողմից, ասաց Գոչունյանը:
«Բնականաբար մեծ անակնկալներ չեղան, ինչը չէր էլ ակնկալվում ներկա իրադրության մեջ, բայց Հայաստանը եւ Թուրքիան, ըստ երեւույթին, այս հանգրվանում նպատակ ունեին թե՛ իրենք իրենց, եւ թե՛ ամբողջ աշխարհին մեկ անգամ եւս վերահաստատել, որ հայ-թուրքական հարաբերությունների բնականոնացման գործընթացը մեռած չէ, թաղված չէ, եւ շարունակվում է», - նշեց խմբագիրը։
«Ճիշտ է` մերձեցման ակնկալված, բեկումնային պահը դեռեւս բավական հեռու է, քանի որ կողմերը դեռեւս հավատարիմ են իրենց ներկայիս դիրքորոշումներին, սակայն կա նաեւ հիմք` լավատեսության համար», - նաեւ ասաց Արա Գոչունյանը՝ պարզաբանելով. - «Սարգսյան-Էրդողան տեսակցությունից հետո, որոշված է, որ արտգործնախարարները ավելի աշխույժ, ավելի սերտ շփման մեջ լինեն այդ արձանագրությունների ինչ-որ ձեւով վավերացման ճանապարհին»։