Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյանը մեկնում է Մոսկվա` մասնակցելու ԱՊՀ-ի պաշտպանության նախարարների խորհրդի նիստին


Վաղը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում կայանալիք ԱՊՀ-ի պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով երեքշաբթի օրը Մոսկվա է մեկնում Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` նիստի ընթացքում կքննարկվեն եւ կստորագրվեն ռազմական համագործակցության բնագավառում մի շարք փաստաթղթեր:

Նախատեսված են նաեւ Սեյրան Օհանյանի երկկողմ հանդիպումները Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի, Բելառուսի պաշտպանության նախարար Յուրի Ժադոբինի եւ Ուկրաինայի պաշտպանության նախարար Միխայլո Եժելի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG