Մատչելիության հղումներ

Հայտնի են Նախագահի 2009-ի երիտասարդական մրցանակների դափնեկիրները


Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել երաժշտության, թատրոնի եւ կինոյի, ինչպես նաեւ գրականության բնագավառում Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակներ շնորհելու մասին:

Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 10-ին հրամանագիր է ստորագրել դասական երաժշտության բնագավառում Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակ շնորհելու մասին: Բարձր կատարողական արվեստի համար Հանրապետության Նախագահի 2009 թվականի երիտասարդական մրցանակ է շնորհվել` «Երգեցողություն» անվանակարգում` Գուրգեն Բավեյանին, «Գործիքային կատարում»անվանակարգում` Էդուարդ Ներսիսյանին (սաքսոֆոն), Սոնա Բարսեղյանին (դաշնամուր), Պետրոս Սիմիդյանին (դաշնամուր):

Նախագահ Սերժ Սարգսյանի նույն օրվա մեկ այլ հրամանագրով Հանրապետության Նախագահի 2009թ-ի երիտասարդական մրցանակ է շնորհվել կերպարվեստի եւ կինոյի բնագավառում` Օվսաննա Շեկոյանին` «Դպրոց» գեղանկարների շարքի համար, Վահագն Ղուկասյանին` «Մտահղացում» գեղանկարների շարքի համար, Բագրատ Բալաբեկյանին` կերպարվեստի ասպարեզում ստեղծագործական որոնումների համար, ինչպես նաեւ գրականության բնագավառում` Արամ Պաչյանին (Սեւակ Թամամյան)` պատմվածքների շարքի համար:
XS
SM
MD
LG