Մատչելիության հղումներ

Մոսկվայի մարզում ադրբեջանցի է սպանվել


Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, անցած կեսգիշերին Մոսկվայի մարզում` Բալաշիխա ավանում անհայտ անձինք կրակ են բացել Toyota Camry մակնիշի մեքենայի վրա, ապա դեպքի վայրից արագ հեռացել անհայտ մեքենայով։ Ուղեւորները ադրբեջանցիներ են եղել, նրանցից մեկը տեղում զոհվել է, մյուսին փոխադրել են հիվանդանոց։ Հարուցվել է քրեական գործ, հանցագործության դրդապատճառները այս պահին հայտնի չեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG