Մատչելիության հղումներ

Չեչեն գրոհայինների առաջնորդը ստանձնում է մոսկովյան մետրոպոլիտենում ահաբեկչության պատասխանատվությունը


Չեչեն գրոհայինների առաջնորդ Դոկու Ումարովը ստանձնել է մարտի 29-ին Մոսկվայի մետրոպոլիտենում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը:

Իսլամիստական մի կայքէջում տեղադրված տեսանյութում Ումարովը հայտարարում է, թե մոսկովյան մետրոյի երկու կայարաններում պայթյունները պատասխան էին չեչեն քաղաքացիների դեմ ռուսաստանյան անվտանգության ուժերի «հանցագործություններին», եւ սպառնում է, որ հարձակումները շարունակվելու են:

Երկուշաբթի օրը մոսկովյան մետրոյում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով, ըստ պաշտոնական տվյալների, զոհվել է 39, վիրավորվել` շուրջ ութ տասնյակ մարդ:

Այսօր Ռուսաստանի մայրաքաղաքում նախատեսված է ահաբեկչության զոհերից մի քանիսի հուղարկավորության արարողությունը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG