Մատչելիության հղումներ

Բագարանում ծորակներից վաղուց ջուր չի հոսել


«Խնամիները զարմացել էին, որ ջուր չունենք», - ասում են հայ-թուրքական սահմանին ամենամոտը գտնվող գյուղերից մեկի` Բագարանի բնակիչները` ծիծաղելով իրենց գյուղի ճակատագիր վրա. տների ծորակներից վերջին անգամ ջուր է հոսել 2001-ին, այն էլ` ընդամենը մեկ ամսով:

Կոստիկ Պետրոսյանը Բագարանի հին բնակիչներից է, գյուղում կնոջ` Հեղինի հետ է ապրում: Ասում են, որ կյանքը Բագարանում դժվար է, իրենց երեխաները գյուղից հեռացել են, վերջերս որդուն են ամուսնացրել, ով նույնպես որոշ ժամանակ հետո հեռանալու է գյուղից:

2008 թվականից Բագարանի գյուղապետ դարձած Գեւորգ Մարգարյանը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում պատմեց գյուղի ջրագծի պատմությունը. խոհրդային տարիներին կառուցվածը շարքից դուրս է եկել, 2000-2001-ին նորն են կառուցել, բայց փոքր բյուջեով ու անորակ: Այս գյուղի ջրամատակարարումը որեւէ ընկերության ենթակայության տակ չէ, այն կազմակերպվում է համայնքային ուժերով:

«Մարդիկ 1կմ հեռավորությունից մարդիկ ղանթարներով ջուր են կրում», - նշեց գյուղապետը:

Գյուղի երկու աղբյուրներից խմելու ջուրը ուսերին դրած տուն են տանում կանայք, որովհետեւ գյուղում ասացին, որ «ջուր կրելը կանանց գործն է, տղամարդուն վայել չէ»:

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը համաձայնեց, որ համայնքը ֆինանսական միջոցներ չունի, որ նոր ջրագիծ կառուցի: Մարզի զարգացման 4-ամյա ծրագրում Բագարանը ներառել են ու ներկայացնելու են կառավարությանը:

XS
SM
MD
LG