Մատչելիության հղումներ

Վացլավ Հավելը չեղյալ հայտարարեց իր այցը Թբիլիսի


Չեխիայի նախկին նախագահ Վացլավ Հավելը չեղյալ է հայտարարել իր ուղեւորությունը Թբիլիսի` վատառողջ լինելու պատճառով: Չեխական լրատվամիջոցների փոխանցմամբ` 73-ամյա Հավելը ստիպված էր հրաժարվել նաեւ Մեծ Բրիտանիայի թագաժառանգ արքայազն Չարլզի ու նրա տիկնոջ` Քամիլայի հետ այսօր Պրահայում նախատեսված հանդիպումից։

Վացլավ Հավելը Վրաստանի մայրաքաղաք էր մեկնելու վաղը` Ազատության հրապարակում նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հետ միասին մասնակցելու «Եվրոպայի տան» բացման հանդիսավոր արարողությանը։ Հավելը նաեւ պետք է դառնար «Եվրոպայի տուն» հասարակական կազմակերպության խորհրդականներից մեկը։

Լրատվական գործակալությունները նշում են, որ Վացլավ Հավելը մեկն էր Եվրոպայի 12 հեղինակավոր քաղաքական գործիչներից, ովքեր անցյալ տարվա սեպտեմբերին Եվրոպական միությանը հասցեագրված նամակում հորդորել էին մշակել Աբխազիան եւ Հարավային Օսիան Վրաստանի հսկողության տակ վերադարձնելու ռազմավարություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG