Մատչելիության հղումներ

Կիրիլ պատիրարքը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում


Այսօր առավոտյան Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ առաջինը եւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը` երկու եկեղեցիների հոգեւոր դասի ուղեկցությամբ, ծաղկեպսակներ զետեղեցին Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում:

Հուշահամալիրի անմար կրակի մոտ Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ կատարվեց հոգեհանգստյան արարողություն, որից հետո Կիրիլ պատրիարքն աղոթեց Հայոց ցեղասպանության զոհերի հոգիների հանգստության համար:

Հովվապետերն այցելեցին Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարան, ուր ցուցասրահներում շրջելուց հետո Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարքը գրառում կատարեց հյուրերի հուշամատյանում:

Վերջում Կիրիլ պատրիարքը ծառատունկ կատարեց Հիշողության պուրակում:


Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG