Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի պետդեպարտամենտի զեկույցը քննադատում է Հայաստանի իշխանություններին


ԱՄՆ-ի պետդեպարտամենտը հրապարակել է «Մարդու իրավունքները 2009 թվականին» տարեկան զեկույցը։

ԱՄՆ-ի կառավարությունը փաստաթղթում հետեւողականորեն քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ քաղաքական հայացքների համար մարդկանց կալանավորելու, մամուլի նկատմամբ իրականացվող ճնշումների համար։

Պետդեպի զեկույցում ասվում է, որ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում Հայաստանի քաղաքացիները զրկված են եղել արդար դատաքննության, ինչպես նաեւ հանրահավաքներ եւ երթեր անցկացնելու իրավունքից։

Զեկույցում անդրադարձ կա նաեւ Հայաստանում կանանց նկատմամբ բռնությունների, մարդկան առեւտրի՝ թրաֆիքինգի, ինչպես նաեւ սեռական փոքրամասնությունների նկատմամբ իրականացված ոտնձգությունների դեպքերին։

Զեկույցում քննադատություն է հնչեցվում նաեւ տարածաշրջանի այլ երկրների, այդ թվում՝ Իրանի, Ադրբեջանի եւ Վրաստանի հասցեին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG