Ըստ Սողոմոնյանի, Քոչարյանը Ֆրանսիայից կվերադառնա առաջիկա օրերին:
Նույն օրերին պաշտոնական այցով Փարիզում էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ով հանդիպումներ էր ունեցել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի, Սենատի եւ Ազգային ժողովի նախագահների հետ:
Հունվարին Ռոբերտ Քոչարյանը մասնավոր այց էր կատարել Իրան, որտեղ հանդիպումներ էր ունեցել այդ երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի եւ արտգործնախարար Մանուչեհր Մոթաքիի հետ:
Ռոբերտ Քոչարյանի՝ Իրան կատարած այցը մեծ արձագանք էր գտել հայաստանյան մամուլում՝ տեղիք տալով ամենատարբեր մեկնաբանությունների: Սկսած երկրորդ նախագահի՝ մեծ քաղաքականություն վերադառնալու մտադրություններից մինչեւ պնդումները, թե վերջինս Թեհրան էր մեկնել Սերժ Սարգսյանի հատուկ հանձնարարությամբ:
Ռոբերտ Քոչարյանի փարիզյան այս այցի նկատմամբ հայաստանյան քաղաքական ուժերի ներկայացուցիչների վերաբերմունքը միանշանակ չէ:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Շարմազանովը ասաց, թե ակտիվ քաղաքականություն վերադառնալ-չվերադառնալը անձամբ Ռոբերտ Քոչարյանի որոշելիք հարցն է:
Անդրադառնալով Քոչարյանի մասնավոր այցերին՝ Շարմազանովը ասաց. - «Միջազգային պրակտիկայում ընդունված է, որ պաշտոնաթող նախագահները ակտիվ մասնակցում են այս կամ այն աշխարհաքաղաքական գործընթացներին: Դա ընդունված պրակտիկա է, եւ չեմ կարծում, թե այստեղ պետք է որեւէ բան տեսնել»:
Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանի իրանական այցի կապակցությամբ, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, նման կարծիք էր հայտնել նաեւ Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:
Մինչդեռ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Վլադիմիր Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հինգշաբթի օրը համոզմունք հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանի փարիզյան այցը «փոխհամաձայնեցված է նախագահ Սերժ Սարգսյանի հետ» եւ «հետապնդում է կոնկրետ քաղաքական նպատակ»:
Կարապետյանի կարծիքով, Սերժ Սարգսյանի Ֆրանսիա կատարած այցի առանցքային նպատակը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրի հետ Մադրիդյան փաստաթղթի քննարկումն էր:
«Հայաստանը մերժել է նոր փաստաթուղթը, եւ կարիք է առաջացել բացատրություններ տալ այն հարցերի շուրջ, թե ինչ պայմանավորվածություններ են եղել նախկինում: Կարծում եմ, թե Ռոբերտ Քոչարյանը պետք եկավ Սերժ Սարգսյանին՝ վերահաստատելու նախկին պայմանավորվածությունները հատկապես տարածքների վերադարձի խնդրի շուրջ», - հավելեց նա՝ հիշեցելով, որ Սերժ Սարգսյանը ավելի վաղ հակադարձել էր Ադրբեջանի նախագահի հերթական ռազմատենչ ելույթին եւ ասել, թե տարածքներ վերադարձնելու կապակցությամբ ինքը որեւէ խոսակցություն չի ունեցել Իլհամ Ալիեւի հետ: