Մատչելիության հղումներ

Իրանում հանդիպումների ընթացքում Ռոբերտ Քոչարյանը հայտարարություններ չի արել


Մահմուդ Ահմադինեջադի եւ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը Թեհրանում, 21-ը հունվարի, 2010
Մահմուդ Ահմադինեջադի եւ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը Թեհրանում, 21-ը հունվարի, 2010

Իրան կատարած այցի եւ դրա շրջանակներում ունեցած հանդիպումների ընթացքում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարություններով հանդես չի եկել: Այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

«Ինչպես հայտնի է, Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոթաքիի հրավերով Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ հետ հունվարի 20-21-ին այցելել է Իրան: Այցի օրերին տպագիր եւ էլեկտրոնային մամուլում Tehran Times պարբերականի եւ իրանական այլ ԶԼՄ-ների վրա կատարած հղումներով հայտնվել են Քոչարյանի հանդիպումների մանրամասները ներկայացնող ոչ հավաստի տեղեկություններ, մասնավորապես` ԻԻՀ նախագահի եւ արտաքին գործերի նախարարի հետ հանդիպումների ժամանակ ՀՀ երկրորդ նախագահի կողմից իբր արված հայտարարություններ», - ասված է Քոչարյանի գրասենյակի ղեկավարի` «Ազատություն» ռադիոկայանին տրամադրած հայտարարությունում:

Իրականում, ըստ Վիկտոր Սողոմոնյանի, «ամբողջ այցի ընթացքում, որը բարեկամական եւ ոչ պաշտոնական բնույթ է կրել, ինչպես նաեւ նշված հանդիպումների ընթացքում Ռոբերտ Քոչարյանը հայտարարություններով հանդես չի եկել»:

«Ըստ ամենայնի, տեղի ունեցածը թյուրըմբռնման կամ լրատվամիջոցների կողմից ոչ ճիշտ թարգմանության արդյունք է», - հայտարարում է երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG