Մատչելիության հղումներ

Հայաստանում է ԱՊՀ-ի սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի համակարգողը


Հայաստանում է ԱՊՀ-ի երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի համակարգող, գեներալ Ալեքսանդր Մանիլովի գլխավորած պատվիրակությունը:

Պատվիրակության հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը նշել է, որ Հայաստանում լուրջ բարեփոխումներ են իրականացվում սահմանային անվտանգության առավել բարձր մակարդակ ապահովելու համար, նախապատրաստվում է սահմանային ենթակառուցվածքների արդիականացման ծրագիր:

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակի փոխանցմամբ` Մանիլովը ներկայացրել է սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի գործունեությունը, գործող նորմատիվ-իրավական դաշտը: Նա կարեւորել է սահմանային անվտանգության ապահովման եւ սահմանային ենթակառուցվածքների արդիականացման միջգերատեսչական հանձնախմբի ստեղծումը Հայաստանում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG