Մատչելիության հղումներ

Իրանի նախագահը այցելում է Աֆղանստան


Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը այսօր ժամանել է Աֆղանստան` այդ երկրի նախագահ Համիդ Քարզայի հետ բանակցությունների նպատակով:

Սա Ահմադինեջադի առաջին այցն է Աֆղանստան անցած տարի իր եւ աֆղանստանցի պաշտոնակցի վերընտրությունից հետո:

Իրանի եւ Պակիստանի հետ պաշտոնական Քաբուլի համագործակցությունը կարեւորվում է Աֆղանստանում հակամարտությանը վերջ տալու համար «Թալիբան» շարժման հետ քաղաքական լուծում գտնելու առումով:

Ահմադինեջադի այցը մասնակիորեն համընկել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսի Աֆղանստան այցին:

Գեյթսը պաշտոնական Թեհրանին մեղադրել է «երկակի խաղ» խաղալու մեջ` միաժամանակ հավաստիացնելով, որ Միացյալ Նահանգները ցանկանում է, որպեսզի Աֆղանստանը լավ հարաբերություններ ունենա իր հարեւանների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG