Մատչելիության հղումներ

Ստամբուլում Ուկրաինայի հյուպատոսության մոտ կրակոցներ են հնչել


Ստամբուլում Ուկրաինայի հյուպատոսության անվտանգության աշխատակիցը այսօր կրակել եւ վիրավորել է մի մարդու, ով պնդում էր, թե իր մոտ ռումբ կա:

Ստամբուլի նահանգապետ Մուամեր Գյուլերը հայտնել է, որ ազգությամբ թուրք տվյալ անձը փորձել է մտնել հյուպատոսություն` փոխանցելու Ուկրաինայի հետ կապված իր ինչ-ինչ դժգոհություններ: Ըստ նահանգապետի` նրա ստացած վնասվածքները կյանքին վտանգ չեն սպառնում:

Թուրքական հեռուստատեսությունը հաղորդել է, որ 29-ամյա այդ տղամարդը ժամանակին արտաքսվել է Ուկրաինայից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG