Մատչելիության հղումներ

Արեւմուտքը նոր պատժամիջոցներ է առաջարկում Իրանի նկատմամբ


Արեւմուտքի երկրները առաջարկում են նոր տնտեսական պատժամիջոցներ կիրառել Իրանի նկատմամբ:
Առաջարկվում է, մասնավորապես, արգելել իրանական բանկերի բացումը արտասահմանում:

Ինչպես հայտնում են ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչները, առաջարկվում է նաեւ «հսկողություն» սահմանել Իրանի Կենտրոնական բանկի նկատմամբ՝ նպատակ ունենալով հավելյալ դժվարություններ ստեղծել երկրի տնտեսության մեջ ներդրումների ճանապարհին:

Փետրվարի սկզբին Իրանը սկսել է ուրանի հումքի հարստացումը մինչեւ 20 տոկոս: Աշխարհի առաջատար տերությունները մտավախություն ունեն, որ իրանական միջուկային հետազոտությունները կհանգեցնեն միջուկային զենքի ստեղծմանը, եւ հանդես են գալիս Իրանի դեմ կոշտ պատժամիջոցների կիրառման օգտին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG