Մատչելիության հղումներ

Սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագները մնացին անփոփոխ


Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այսօր սահմանեց էլեկտրաէներգետիկական համակարգում գործող ընկերությունների նոր սակագներ` անփոփոխ թողնելով սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի վերջնական սակագները:

«Այս վերանայումը պայմանավորված էր գազի սակագների վերանայմամբ: Ճգրտվեցին էլեկտրաէներգետիկական շուկայում գործող լիցենզավորված որոշ ընկերությունների սակագներ` պայմանավորված ինչպես գազի նոր սակագնով, այնպես էլ դոլար - դրամ փոխարժեքի տատանումներով, եւ արդյունքում սակագինը սպառողների համար մնաց անփոփոխ», - հայտարարեց հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը:

Վերջնական սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագնի անփոփոխ թողնելը, ըստ հանձնաժողովի, հնարավոր է Երեւանի ՋԷԿ-ում համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի շահագործման հաշվին: Էներգաբլոկում Իրանից ստացվող 1 խորանարդ մետր գազից կստացվի մոտ 5 կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիա, որից 3-ը կվերադարձվի գազի դիմաց, իսկ մնացածը էժան գներով կուղղվի համակարգ:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG