Մատչելիության հղումներ

Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը կայցելի Ադրբեջան


Մարտի 1-5-ը Ադրբեջան կայցելի Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը:

Եվրախորհրդի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն` այցի շրջանակներում հանձնակատարը քննարկելու է մամուլի ազատությանը, արդարադատության համակարգին, իրավապահ մարմինների պաշտոնյաների վարքագծին եւ ոչ կառավարական կազմակերպությունների գործունեության օրենսդրական շրջանակին առնչվող հարցեր:

Համմարբերգը ծրագրում է հանդիպել Ադրբեջանի նախագահի, արտգործնախարարի, արդարադատության եւ ներքին գործերի նախարարների, գլխավոր դատախազի, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության ղեկավարի, ինչպես նաեւ մարդու իրավունքների պաշտպանի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Նախատեսված է նաեւ հանձնակատարի այցը Նախիջեւան:

Սա Համմարբերգի երկրորդ այցն է Ադրբեջան Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի պաշտոնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG