Մատչելիության հղումներ

Դմիտրի Մեդվեդեւ. «Պուտինի եւ իմ դաշինքը օգտակար է Ռուսաստանի համար»


Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ֆրանսիական Paris Match հանդեսին տված հարցազրույցում նշել է, թե ցանկություն չունի Ռուսաստանում վերականգնել խորհրդային դարաշրջանի ավանդույթները:

«Հստակորեն պետք է տարանջատենք հարցի հուզական եւ ռացիոնալ կողմերը: Ես ծնվել, մեծացել եւ կրթություն եմ ստացել Խորհրդային Միության տարիներին եւ բազմաթիվ հաճելի հուշեր են կապված այդ ժամանակաշրջանի հետ», - նշել է Մեդվեդեւը` հավելելով. - «Չնայած այդ հուշերին` խորհրդային դարաշրջանի գաղափարները, սկզբունքներն ու հասարակական կառուցվածքը ինձ խորթ են: Ես չէի ցանկանա, որ նույնիսկ մի քանի վայրկյանով մենք հայտնվենք հասարակական հարաբերությունների եւ հատկապես տնտեսական այն կացության մեջ, որում գտնվում էինք խորհրդային տարիներին»:

Խոսելով իր եւ վարչապետ Վլադիմիր Պուտինի հարաբերությունների մասին` Մեդվեդեւն ասել է. - «Մենք պատասխանատու մարդիկ ենք եւ քննարկելու ենք երկրի քաղաքական ապագային, այդ ապագայում մեր ունեցած դերակատարությանը վերաբերող հարցերը: Առայժմ մեր դաշինքը շատ աշխատունակ է, ինչը բավական մեծ օգուտ է բերում երկրին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG