Մատչելիության հղումներ

Ռուսաստանը Կալինինգրադի մարզում ատոմակայան է կառուցում


Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Կալինինգրադի մարզում ատոմակայան կառուցելու մասին փաստաթուղթ:

«Ռոսատոմ» ընկերության ղեկավար Սերգեյ Նովիկովի տեղեկացմամբ` ատոմակայանի կառուցման հիմքը կդրվի այսօր, իսկ կայանի առաջին բլոկը շահագործման կհանձնվի 2016 թվականին: Երկրորդ էներգաբլոկի աշխատանքները, ըստ Նովիկովի, կմեկնարկեն 2018 թվականին:

Ատոմակայանը կառուցվելու է Լիտվայի սահմանից 20 կիլոմետր հեռավորության վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG