«Փրկենք Թեղուտը» խմբի ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում հայտնեց, որ իրենց նամակում խնդրել են Սերժ Թանկյանին «հայտարարությամբ հանդես գալ ընդդեմ անտառահատումների եւ երգ նվիրել Հայաստանի երիտասարդական բնապահպանական շարժմանը»:
Նամակին պատասխանել է Սերժ Թանկյանի «Serjical Strike Records» ձայնագրման ստուդիայի մենեջեր Ջորջ Տոնիկյանը` տեղեկացնելով, որ իրենք կփնտրեն Սերժի երգացանկից հարմար կատարում, որպեսզի այն տրամադրեն «Փրկենք Թեղուտը» խմբին ոչ առեւտրային նպատակներով օգտագործելու համար: Նա նաեւ փոխանցել է Թանկյանի կարծիքը:
Սերժ Թանկյանը նշում է, որ «անտառի ոչնչացումը այլեւս չի կարող արդարացվել հանուն տնտեսական առաջընթացի կամ բնական ռեսուրսների օգտագործման»: Երաժիշտը համարում է, որ «հաշվի առնելով մեր պատմական անցյալը եւ ներկա աշխարհաքաղաքական իրադրությունը` երկիրը պետք է ապահովված լինի սեփական էներգետիկ, մթերային եւ ջրային պաշարներով»:
2009 թվականի դեկտեմբերին հայցադիմումով դատարան էին դիմել երեք կազմակերպություններ` ընդդեմ ՀՀ կառավարության, Բնապահպանության, Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունների եւ ACP ընկերության` Թեղուտի անտառի հանքավայրի շահագործումը համարելով անօրինական:
«Սկզբում հայցադիմումը մերժվել է, հետո Վճռաբեկ դատարանը թույլատրել է գործին ընթացք տալ»,- «Մաքսլիբերթի»-ին հայտնեց խմբի փաստաբան Հայկ Ալումյանը: Պատասխանող կողմից միայն ACP ընկերությունն է արձագանքել, իսկ նախարարությունները դեռ լռում են, չնայած Վարչական դատարանը նրանց պատասխանելու ժամկետ էր տվել մինչեւ փետրվարի 15-ը:
2007 թվականի կառավարության որոշմամբ «Հայկական պղինձ ծրագիր» (ACP) հանքարդյունաբերական ընկերությունը ստացավ Լոռու մարզի Թեղուտի անտառի հանքի շահագործման իրավունքը, որից հետո ձեւավորվեց «Փրկենք Թեղուտը» բնապահպան ակտիվիստների խումբը, որի նպատակը հանքարդյունաբերությունը եւ անտառահատումները կանխելն է: