Այսօր Բաքու է ժամանում Հարավային Կովկասում Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին։ APA ադրբեջանական լրատվական գործակալության փոխանցմամբ` երկօրյա այցի ընթացքում բանագնացը հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների, ինչպես նաեւ ադրբեջանական քաղաքական կուսակցությունների առաջնորդների եւ հասարակական կազմակերպությունների ղեկավարների հետ։
Բաքվում Սեմնեբին քննարկելու է Եվրոպական միության եւ Ադրբեջանի հարաբերությունների զարգացման հեռանկարը։ Այցի օրակարգում ընդգրկված հիմնական խնդիրներից մեկն էլ, ըստ APA-ի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացն է։