Աֆղանստանի կառավարությունը հայտարարել է, որ երկրի հարավային Ուրուզգան նահանգում ՆԱՏՕ-ի օդուժի հասցրած հարվածների հետեւանքով զոհվել են առնվազն 33 քաղաքացիական անձինք: Աֆղանստանի կառավարությունը այդ հարձակումը համարել է չարդարացված:
ՆԱՏՕ-ի գլխավորած Միջազգային անվտանգության օժանդակության ուժերից հայտնել են, թե քաղաքացիական անձինք զոհվել են կիրակի օրը մի ավտոշարասյան ռմբահարման հետեւանքով, որում կասկածվում էր զինյալների ներկայությունը:
Աֆղանստանի կառավարությունը եւ ՆԱՏՕ-ն քննություն են անցկացնում տեղի ունեցածի կապակցությամբ: