Մատչելիության հղումներ

Տիմոշենկոն չի պատրաստվում հրաժարական տալ


Ուկրաինայի վարչապետ Յուլիա Տիմոշենկոն հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ զբաղեցրած պաշտոնից, թեեւ նրան նման կոչով է դիմել երկրի ընտրված նախագահ Վիկտոր Յանուկովիչը:

Յանուկովիչը երեկ ուկրաինական մի շարք հեռուստաընկերությունների տված հարցազրույցում նշել է, թե վարչապետի պաշտոնում միանգամից երեք թեկնածություն է քննարկվում` Ռեգիոնների կուսակցության փոխնախագահ, նախկին փոխվարչապետ Նիկոլայ Ազարովի, նախագահական ընտրություններում երրորդ տեղը զբաղեցրած գործարար Սերգեյ Տիգիպկոյի եւ խորհրդարանի նախկին խոսնակ, չափավոր ազգայնական Արսենի Յացենյուկի:

Յանուկովիչի խոսքով` կառավարության նոր ղեկավարի նշանակման մասին վերջնական որոշումը կկայացվի իր երդմնակալության արարողությունից հետո, որը կայանալու է փետրվարի 25-ին Կիեւում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG