Մատչելիության հղումներ

Մարոկկոյում մինարեթի փլուզման հետեւանքով 40 մարդ է զոհվել


40 մարդ է զոհվել ուրբաթ օրը Մարոկկոյի Մեկնես քաղաքում մինարեթի փլուզման հետեւանքով: Վիրավորների թիվը անցնում է 70-ից:

Փլատակների տակ մնացածների որոնումները շարունակվում են: Երկրի իշխանությունները երկյուղներ ունեն, որ զոհերի թիվը կարող է աճել:

Փլուզման պահին մինարեթը լի է եղել հավատացյալներով:

Երկրի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչները որպես 18-րդ դարում կառուցված մինարեթի փլուզման պատճառ նշում են երկարատեւ տեղետարափ անձրեւները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG