Մատչելիության հղումներ

Նիգերում ռազմական հեղաշրջումից հետո Սահմանադրությունը չի գործում


Հինգշաբթի օրը Նիգերում խռովարարների իրականացրած ռազմական հեղաշրջումից հետո դադարեցվել է երկրի Սահմանադրության գործողությունը, կազմացրվում են պետական բոլոր մարմինները: Առայժմ հայտնի չէ պաշտոնանկ արված նախագահ Մամադու Թանջայի գտնվելու վայրը:

«Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ` Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին հայտարարել է, թե Նիգերի նախագահի գործողությունները կարող էին ռազմական հեղաշրջում հրահրել, քանի որ, ըստ Քրոուլիի, Թանջան փորձել էր երկարաձգել իր պաշտոնավարման ժամկետը:

«Ֆրանսպրես»-ի վկայությամբ` զինվորականները Նիգերում պարետային ժամ են սահմանել, ինչպես նաեւ հայտարարել են ցամաքային եւ օդային սահմանների փակման մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG