Մատչելիության հղումներ

Անկարայում ԱՄՆ-ի դեսպանը չի կապել Հայոց ցեղասպանության բանաձեւի հարցը արձանագրությունների հետ


Անկարայում Միացյալ Նահանգների դեսպանությունը արձագանքել է թուրքական «Հյուրիեթ»-ի չորեքշաբթի օրվա հրապարակմանը, որտեղ թերթը, վկայակոչելով իր վստահելի աղբյուրները, գրել է, թե «Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Ջեյմս Ջեֆրին զգուշացրել է թուրք պատգամավորներին, որ ԱՄՆ-ի Կոնգրեսը մարտին կընդունի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը, եթե Թուրքիայի խորհրդարանը չվավերացնի [հայ - թուրքական] արձանագրությունները»:

Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատունը իր հաղորդագրությունում շեշտել է, որ դեսպան Ջեֆրին այդ երկու հարցերը չի փոխկապակցել:

«Դեսպան Ջեյմս Ջեֆրին թուրք խորհրդարանականներին ասել է, որ ԱՄՆ-ի Կոնգրեսում շրջանառվող ցեղասպանության բանաձեւի հարցով զբաղվելու լավագույն ձեւը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակելն է: Դեսպանը ընդգծել է, որ հայ -թուրքական արձանագրությունները կարեւոր են այս պատմական հարցը լուծելու գործում», - «Հյուրիեթ»-ի փոխանցմամբ` ասված է Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանության տարածած հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG