Մատչելիության հղումներ

Լեւոն Տեր-Պետրոսյան. «ԵԱՀԿ-ի եւ ԺՀՄԻԳ-ի գործունեությունը համարժեք չէ Հայաստանում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների վիճակին»


Ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ հայ - թուրքական հաշտեցման հեռանկարներն են քննարկվել ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Ղազախստանի արտգործնախարար Կանատ Սաուդաբաեւի հետ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` այսօր Երեւանում կայացած հանդիպման ժամանակ:

Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսի գրասենյակի հաղորդագրության համաձայն` հատուկ անդրադարձ է եղել նաեւ Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ ազատությունների վիճակին: «Լեւոն Տեր-Պետրոսյանն այդ առնչությամբ ԵԱՀԿ-ի գործող նախագահի ուշադրությունն է հրավիրել այն հարցի վրա, որ ԵԱՀԿ-ի եւ ԺՀՄԻԳ-ի գործունեությունը համարժեք չէ երկրում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ոլորտներում տիրող վիճակին, եւ ակնկալիք է արտահայտել, որ այդ կազմակերպություններն այսուհետեւ նկատի կունենան այս հանգամանքը», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG