Հոլանդացի հայտնի մարզիչ Գուուս Հիդինկը պատրաստվում է գլխավորել Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականը: Այդ մասին հաղորդում է «Ֆրանսպրես» լրատվական գործակալությունը` վկայակոչելով թուրքական մամուլի հաղորդագրությունները:
«Սաբահ» օրաթերթի փոխանցմամբ, մասնավորապես, Հիդինկը Թուրքիայի ֆուտբոլի պատասխանատուների հետ չորս տարվա պայմանագիր է կնքելու առաջիկա ուրբաթ օրը Ստամբուլում:
Հոլանդացի մարզիչը հայտարարել է, որ թողնելու է Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը հունիսի 30-ին, երբ սպառվում է իր պայմանագրի ժամկետը:
Հիդինկը արդեն ունի Թուրքիայում աշխատանքի փորձ. 1990-91 թվականներին նա մարզել է Ստամբուլի «Ֆեներբահչե»-ն:
Թուրքիայի հավաքականը չկարողացավ նվաճել Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում այս տարի անցկացվելիք աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին մասնակցելու իրավունք եւ ներկայումս ուշադրությունը կենտրոնացրել է Եվրոպայի 2012 թվականի առաջնության ընտրական փուլին նախապատրաստվելու վրա: