Կանադայի Վանկուվեր քաղաքում երեկ մեկնարկել են 21-րդ ձմեռային օլիմպիական խաղերը:
BC Place մարզադաշտում տեղի ունեցած բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են երկուեւկես հազար մարզիկներ աշխարհի 82 երկրներից: Բացման արարողության մարզադաշտում հետեւել են ավելի քան 60 հազար հանդիսականներ:
Օլիմպիական խաղերի կրակը վառել են կանադացի 5 հանրահայտ մարզիկներ:
Խաղերի բացման շքերթին Վրաստանի հավաքականը մասնակցել է սգո թեւակապերով: Ձմեռային օլիմպիադայի բացումից մի քանի ժամ առաջ մարզումների ժամանակ զոհվել է Վրաստանի հավաքականի անդամ, 21-ամյա Նոդար Կումարիտաշվիլին:
Վրաստանի հավաքականը, այդուհանդերձ, որոշել է մասնակցել է խաղերին:
Հայաստանի հավաքականը Վարկուվերի օլիմպիական խաղերին մասնակցում է չորս մարզիկներով:
Օլիմպիական խաղերը Վանկուվերում կտեւեն 17 օր: