Մատչելիության հղումներ

Ադրբեջանի արտգործնախարարությունը մեկնաբանել է Սերժ Սարգսյանի ելույթը


«Ադրբեջանը չի կարող թույլ տալ, որ [ղարաբաղյան կարգավորման] բանակցությունները շարունակվեն հետագա 15-20 տարիներին։ Այսօրվա ստատուս քվոն արդեն աշխարհում որեւէ մեկին չի բավարարում, բացի, երեւի Հայաստանից», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը՝ արձագանքելով Չաթեմ Հաուզում Հայաստանի նախագահի հնչեցրած ելույթին։

«Այսօրվա ստատուս քվոն արդեն աշխարհում որեւէ մեկին չի բավարարում, բացի, երեւի, Հայաստանից։ Հարցը պետք է լուծվի կոնկրետ ժամանակային շրջանակներում», - ադրբեջանական գործակալությունների փոխանցմամբ, նշված է արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ։

Հայտարարությունում նաեւ ասվում է, թե իրադարձությունները կարող են անկանխատեսելի զարգացում ունենալ, որի պատասխանատվությունը կկրի բանակցային սեղանի շուրջ ադրբեջանցիների ձեւակերպմամբ` «ոչ կառուցողական դիրքորոշում ցուցաբերող կողմը՝ Հայաստանը»։

Չորեքշաբթի օրը Լոնդոնի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում ունեցած ելույթի ժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կոչ արեց՝ «ընդգծված տոնայնություն չտալ տարածքային ամբողջականության սկզբունքին, առավել եւս, որ այն ամենեւին էլ չի նշանակում այն, ինչ փորձում են ներկայացնել ադրբեջանցիները»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG