Մատչելիության հղումներ

Մամուլի ազատության նոր զեկույցը Իրանին կոչում է «լրագրողների առաջատար բանտարկող»


Մամուլի միջազգային ինստիտուտը զեկույց է հրապարակել աշխարհում մամուլի ազատության իրավիճակի վերաբերյալ, որի համաձայն, կալանավորված լրագրողների թվով Իրանը աշխարհում առաջատարն է։ Զեկույցում Իրանը անվանվում է «լրագրողների առաջատար բանտարկող» երկիր։ Վիեննայում գործող միջազգային կազմակերպության տվյալներով, որ 2009 թվականի նախագահական ընտրություններից անմիջապես հետո Իրանում ավելի քան 100 լրագրող եւ բլոգեր է կալանավորվել:

Զեկույցում նաեւ ասվում է, որ 2009 թվականին մասնագիտական պարտականությունները կատարելիս 110 լրագրող է զոհվել։ Կազմակերպության գնահատմամբ, անցած տարին լրագրողների համար «ամենամահացուն» էր վերջին տասնամյակի ընթացքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG