Մատչելիության հղումներ

Վթարի հետեւանքով հոսանքազրկվել է Բաքվի թաղամասերի մեծ մասը


Ադրբեջանի բարձրավոլտ էլեկտրացանցում երեքշաբթի տեղի ունցեցած խոշոր վթարի հետեւանքով հոսանքազրկվել է Բաքվի թաղամասերի մեծ մասը։

«Թրենդ» գործակալության փոխանցմամբ, տարհանվել են մետրոյի հազարավոր ուղեւորներ, որոնք ստիպված են եղել իջնել վագոններից եւ մինչեւ հաջորդ կայարան քայլել մութ թունելներով։

Հաղորդվում է նաեւ, որ Ադրբեջանի մայրաղաքաղաքի հոսանքազրկումը որեւէ կերպ չի ազդել Բաքվի միջազգային օդանավակայանի եւ երկաթուղային կայարանի բնականոն գործունեության վրա։ Բաքվի որոշ թաղամասերում էլեկտրաէներգիայի մատակարարումն արդեն վերականգնվել է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG