Մատչելիության հղումներ

Ֆրանսիան ներկայացնում է «ազգային ինքնագիտակցության» բարձրացմանն ուղղված նախաձեռնություն


Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը լրագրողներին է ներկայացրել կառավարության նոր նախաձեռնությունը, որի համաձայն դպրոցներում պետք է քաջալերվի հայրենասիրական դաստիարակությունը, իսկ Ֆրանսիա ներգաղթողներից պահանջելու են ստորագրել հանրապետության արժեքների մասին հռչակագիր։

Սպասելիքներին հակառակ, նախագահ Նիկոլա Սարկոզին չի մասնակցել կառավարության նախագծի ներկայացմանը, ինչը մեկնաբանվել է որպես դրա շուրջ ծայր առած քննարկումները դադարեցնելու փորձ։

Նախագիծը, որով իշխանությունները ձգտնում են ձեւակերպել «ազգային ինքնագիտակցության» ֆրանսիական ընկալումը, քննադատությունների առիթ է դարձել։ Կառավարության նախաձեռնության ընդդիմախոսները պնդում են, որ սա պարզապես նախընտրական խաղ է, որը ազգայնական եւ հակամահմեդական զգացմունքներ է հրահրում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG