Մատչելիության հղումներ

Մայքլ Ջեքսոնի բժիշկը իր իրեն մեղավոր չի ճանաչում


Մայքլ Ջեքսոնի նախկին բժիշկը հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում փոփ-աստղի մահվան մեջ։ Քոնրադ Մյուրեյը այս մասին հայտարարել է Լոս Անջելոսի դատարանում, որտեղ Մայքլ Ջեքսոնի երկրպագուները նրան դիմավորել են «մարդասպան» բացականչությամբ։

Մեղավոր ճանաչվելու դեպքում բժիշկը կարող է 4 տարվա ազատազրկման դատապարտվել։

Մայքլ Ջեքսոնը մահացել է անցած տարվա հունիսի 25-ին՝ 50 տարեկան հասակում։ Հայտարարվել է, որ մահվան պատճառ է հանդիսացել Պրոպոֆոլ թմրեցուցիչ դեղանյութի չարաշահումը, ինչի առթիվ մեղադրանք է առաջադրվել Ջեքսոնի բժշկին՝ Քոնրադ Մյուրեյին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG