Մատչելիության հղումներ

Իրանը պաշտոնապես կտեղեկացնի ուրանի հարստացումը վերսկսելու մասին


Իրանի Իսլամական Հանրապետությունը այսօր պաշտոնապես կտեղեկացնի Միջուկային էներգիայի միջազգային գործակալությանը ուրանի հարստացման ուղղությամբ աշխատանքները վերսկսելու մասին:

Երկրի միջուկային գերատեսչության ղեկավար Ալի Ակբար Սալեխին հայնտնել է, որ 20 տոկոսով հարստացված ուրանի արտադրությունը կսկսվի երեքշաբթի օրվանից: Սալեխին, սակայն, հավելել է, որ այդ աշխատանքները կդադարեցվեն՝ եթե Թեհրանը համապատասխան համաձայնագիր կնքի միջուկային տերությունների հետ:

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը այս կապակցությամբ արտահայտվել է Իրավի վրա միջազգային ճնշումներն ուժեղացնելու օգտին: Նման հայտարարություններով հանդես են եկել նաեւ Մեծ Բրիտանիան, Գերմանիան եւ Ֆրանսիան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG