Լոնդոնից «Ազգ»-ին հասած տեղեկություններով առաջիկա ուրբաթ օրը՝ փետրվարի 12-ին, Մեծ Բրիտանիայի թագաժառանգ Չարլզը ճաշկերույթ կտա ի պատիվ Հայաստանի Հանրապետության եւ հայության՝ հանձինս Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի։ Ըստ թերթի տեղեկությունների, ճաշկերույթին կմասնակցեն նաեւ Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Վահե Գաբրիելյանը, հայտնի գործարար եւ բարերար Վաչե Մանուկյանը, Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը։ Թերթը մեկնաբանում է. - «Վերջին շրջանում մեր տարածաշրջանում ակտիվություն դրսեւորող մեծ խաղացողների թվում Մեծ Բրիտանիայի շորշոփն արտաքնապես նկատելի չէ, բայց դա չի նշանակում, թե նավթային շահեր եւ «Բրիտիշ Պետրոլիում» ունեցող, ՆԱԲՈՒԿԿՕ-ով հետաքրքրված այս երկիրն իր ազդեցության գործակալներով ներկա եւ մասնակից չէ գործընթացներին»։
«Հայոց աշխարհ»-ը զրուցել է Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի հետ։ Լրագրողը հարցնում է. - «Որքանո՞վ է լուրջ թուրք-ադրբեջանական հակամարտություններ մատնանշելով ՆԱԲՈՒԿԿՕ ծրագիրը կասեցնելու որոշումը»։ Պատասխան. - «Հայաստանը շրջանցելու համար նավթամուղը տարվեց Վրաստանով ու ապակայունացրեց այդ երկիրը։ Բանն այն է, որ Վրաստանը չուներ նման բեռ տանելու ներքին պոտենցիալ։ Սա էլ պատերազմական իրավիճակ առաջացրեց պետության ներսում։ Ներքին անջատողական շարժումները ավելի մեծ թափ ստացան, որի ավարտին ականատես եղանք նախանցյալ ամռանը։ Որ ՆԱԲՈՒԿԿՕ-ն տնտեսական առումով արդյունավետ չէր կարող լինել, պարզ էր ի սկզբանե»։
«Ժամանակ»-ը գրում է. - «Կարծես թե Միացյալ Նահանգները շատ խիստ է բարկացել Թուրքիայի վրա։ Դրա մասին է վկայում, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանը որոշել է մարտի 4-ին նշանակել Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի քննարկում։ Գրեթե կասկած չկա, որ գործ ունենք ոչ թե պատմական արդարության ծարավի, այլ ընդամենը քաղաքական շահի հետ, որ հետապնդում է ԱՄՆ-ը։ Գաղտնիք չէ, որ հայերի ցեղասպանության հարցը ԱՄՆ-ի համար միշտ էլ եղել է Թուրքիայի հետ հարաբերվելու ամենաարդյունավետ գործիքներից մեկը, ու այն միշտ հնարավորություն է տվել Միացյալ Նահանգներին Թուրքիային պահել որոշակի մամլիչի տակ։ Հարցը տվյալ դեպքում այն է, թե ինչու է Միացյալ Նահանգները կրկին դիմել այդ գործուն միջոցին, որից հրաժարվել էր անցած մեկ-մեկուկես տարվա ընթացքում։ Անցած մեկուկես տարվա ընթացքում Նահանգներն իր այդ «հրաժարումը» պատճառաբանում էր հայ-թուրքական հաշտեցմանը չխոչընդոտելու հանգամանքով։ Ուրեմն, ի՞նչ է ստացվում։ Ստացվում է, որ այժմ Նահանգները չունի խոչընդոտելու մտավախություն։ Արդյո՞ք այդպիսի մտավախություն չկա, որովհետեւ պարզապես էլ չկա հաշտեցման գործընթաց, եւ հայերն ու թուրքերը, դատելով երկու երկրների վերնախավերի հայտարարություններից, այժմ ավելի լարված վիճակում են, քան այն ժամանակ, երբ հաշտեցման գործընթացը դեռ չէր սկսել կամ չեր դարձել հարապարակային»։
«Հայք»-ը գրում է. - «1994 թվականի մայիսից հետո երբեք պատերազմի վերսկսման մասին այսքան շատ չեն խոսել։ Նույնիսկ ոչ խորը դիտարկումը ցույց է տալիս, որ պատերազմի մասին խոսակցությունները ձեռնտու են վարչախմբի ներկայացուցիչներին։ Որքան թուլանում են վարչախմբի դիրքերը, այնքան շատանում են պատերազմի վերսկսման վտանգի մասին հայտարարությունները։ Հաշվարկը շատ պարզ է. լսելով պատերազմի մասին, տանջված եւ չարչարված հայ ժողովուրդը կմոռանա իր սոցիալական խնդիրների մասին, կմոռանա կեղծված ընտրությունների եւ նույնիսկ մարտի 1-ի մասին, ավելին, կհամաձայնվի Ղարաբաղի խնդրի կարգավորման այն լուծման հետ, որին կգնան իշխանությունները։ Պատերազմի վտանգի առկայության դեպքում անհանդուրժելի են հասարակությունը պառակտող կոչերը, կասեն իշխանությունների ներկայացուցիչները։ Մի խոսքով, վարչախումբն իր դիրքերը պահպանելու համար պատրաստ է ավելի անտանելի դարձնել ժողովրդի կյանքը։ Ոչինչ, որ նմանատիպ հայտարարություններից հետո կմեծանա Հայաստանը լքողների թիվը, ոչինչ, որ Հայաստանն ավելի կթուլանա, ոչինչ, որ կապիտալի արտահոսք տեղի կունենա»։
«168 ժամ»-ը գրում է. - «Նախօրեին ԵԽԽՎ-ում Շվեդիայի պատվիրակության ղեկավար Գորան Լինբլանդի ներկայացրած նախագծին, որում 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններում բանակի ներգրավվածությունը որակվում է որպես «պետական հեղաշրջման տարրեր պարունակող» գործողություն, մեր իշխանությունները վերաբերվում են անտարբերությամբ եւ նույնիսկ քամահրանքով։ Պաշտոնապես Հայաստանի իշխանությունները առայժմ որեւէ կերպ չեն արձագանքել այդ նախագծին։ Մինչդեռ, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը մեկնաբանել է հետեւյալ կերպ. - «Ես կարող եմ ասել, որ երկու լուծում կարող է ունենալ այս բանաձեւը՝ կամ ընդհանրապես որեւէ ընթացք չի ստանա, կամ կուղարկվի Մոնիտորինգի հանձնաժողով ի գիտություն։ Շատ քիչ եմ համարում հավանականությունը, որ այդ նախագծի վրա բյուրոն որոշի զեկույցի նախապատրաստման համար այն ուղարկել գլխադասային պատկան հանձնաժողով», - ասել է Զոհրաբյանը։ Նա հատուկ հիշեցրել է, որ նախագծի հեղինակ Գորան Լինբլանդը ֆինանսավորվում է ադրբեջանական լոբբիի կողմից եւ իր գործունեությամբ հայտնի է որպես ի նպաստ Ադրբեջանի աշխատող պատվիրակ»։