Մատչելիության հղումներ

Հարուցվել է քրեական գործ՝ մշակույթի նախարարի խորհրդականի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ


Հայաստանի գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել Հայաստանի մշակույթի նախարարի խորհրդականի եւ նույն նախարարության աշխատակազմի իրավաբանական եւ վերահսկողության վարչության պետի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու կասկածանքով:

Դատախազության կայքէջի հաղորդագրության համաձայն, «Ինօրիենթ» ընկերության վերաբերյալ Հայաստանի վերահսկիչ պալատից ստացված նյութերի ստուգմամբ պարզվել է, որ նախարարության աշխատակազմի իրավաբանական եւ վերահսկողության վարչության պետ Ա. Հայրապետյանը կազմակերպել է նախարարության եւ «Ինօրիենթ» ընկերության միջեւ իրավական ակտերի մշակման ծառայությունների գնման պայմանագրի կնքումը։ Դատախազության պնդմամբ, Հայաստանի մշակույթի նախարարի խորհրդական Ն. Տեր-Վարդանյանը, օժտված լինելով պատվիրատուի լիազորություններով, ստորագրել է պայմանագրով նախատեսված, սակայն փաստացի չկատարված աշխատանքների հանձնման-ընդունման կեղծ արձանագրությունները։ Այս գործողությունների հետեւանքով, Ա. Հայրապետյանը հնարավորություն է ստացել եւ հափշտակել է 19 միլիոն դրամ գումար` պետությանը պատճառելով էական նյութական վնաս։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, նախաքննությունն իրականացնում է Ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG