Վրացական «Առաջին կովկասյան» ռուսալեզու հեռուստաընկերությունը մտադիր է Փարիզի դատարաններից մեկում հայց ներկայացնել եռուստաալիքների արբանյակային հեռարձակում իրականացնող «Եութելսատ» օպերատորի դեմ։
Վրացական հեռուստաընկերության ներկայացմամբ, օպերատորը Ռուսաստանի ճնշման ներքո անհիմն կերպով չեղյալ է հայտարարել իրենց միջեւ կնքված պայմանագիրը եւ հրաժարվել է հեռարձակել «Առաջին կովկասյան» ալիքը։ «Առաջին կովկասյան»-ի պնդմամբ, փոխարենը «Եութելսատ»-ը շահավետ պայմանագիր է կնքել ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերությանը պատկանող «Ինտերսպուտնիկ» հեռուստաալիքի հեռարձակման համար։
«Եութելսատ»-ը հերքում է վրացական կողմի մեղադրանքները։