Խորհրդարանը երեքշաբթի օրը վավերացրեց Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ կնքված վարկային համաձայնագրերը, որոնցով մինչեւ 2017 թվականի տարեվերջը Հայաստանին է տրամադրվելու 500 միլիոն դոլարի վարկ` Հայաստանի հարավը հյուսիսի հետ կապող ճանապարհային միջանցքը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու համար։
Ծրագրի իրագործման համար, ընդհանուր առմամբ, պահանջվում է 1,5 միլիարդ դոլար։ Ասիական զարգացման բանկի հետ կնքված համաձայնագրերը Ազգային ժողովում ներկայացնող Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի խոսքով, ֆինանսավորման մնացած մասը տրամադրելու շուրջ բանակցություններ են վարվում Համաշխարհային բանկի, Եվրոբանկի, Ճապոնիայի զարգացման գործակալության հետ։