«Յուրահատուկ տրամաբանություն» վերնագրված խմբագրականում «Առավոտ»-ը գրում է. - «Դառնալով մեր հարեւաններին՝ պետք է ասել, որ վերջերս նրանք սովորական տրամաբանության տեսակետից եւս մի անհեթեթ քայլի են դիմել: Մի քանի ամիս շարունակ նրանք ասում էին՝ «մենք չենք վավերացնում արձանագրությունները, քանի որ հայերը դուրս չեն բերել իրենց զորքերը 5 շրջաններից»: Հիմա էլ ասում են՝ «մենք դա չենք անում, որովհետեւ Հայաստանի Սահմանադրական դատարանը սխալ որոշում է կայացրել»: Քիչ է մնում Հայիթիի երկրաշարժն էլ որպես պատճառ բերեն: Այստեղ էլ բավականին պարզ, այս անգամ արդեն՝ երեքքայլանոց կոմբինացիա է՝ «ստորագրել-չվավերացնել-շանտաժել»։ Իսկ սովորական մարդկային տրամաբանությունը կհուշեր մեզ նման խաղերի պատասխանը. շարքային հայը, ներողություն խնդրելով բարեկիրթ հասարակությունից, կդիմեր հենց նույն հարեւանների լեզվից փոխառնված բառին՝ «ջհանդամը, թե չեք վավերացնի»: Բայց, իհարկե, դիվանագիտական տրամաբանությունը այլ, ավելի նուրբ մոտեցում է պահանջում»:
«Հայոց Աշխարհ»-ի թղթակիցը «Ժառանգություն» խմբակցության այլեւս շարքային անդամ Րաֆֆի Հովհաննիսյանին հարցրել է. - «Ձեր կուսակիցները ժամանակին արձանագրեցին, որ Զոյա Թադեւոսյանը օտար գիծ՝ ՀԱԿ-ի քաղաքականությունն էր առաջ տանում ձեր կուսակցության ներսում։ Չե՞ք կարծում, որ այսօր ունեք երկրորդ Զոյա Թադեւոսյան՝ ի դեմս Զարուհի Փոստանջյանի»։ Հովհաննիսյանը պատաստախանում է. - «Համաձայն չեմ նման մեղադրանքների, զրպարտանքների, ենթադրությունների ո՛չ Զոյա Թադեւոսյանի, ո՛չ Զարուհի Փոստանջյանի հասցեին։ Ամեն մեկը փորձում է իր կյանքը իմաստավորել իր հասարակական գործունեությամբ։ Ես միշտ չէ, որ համաձայն եմ տիկին Թադեւոսյանի կամ տիկին Փոստանջյանի արտահայտություններին, բայց համարում եմ, որ իրենք շատ լավ քաղաքացիներ են՝ նվիրված Հայաստանի ազատությանն ու ապագային։ Իմ կարծիքով, պետք է պատասխանատվության, մեղքի սլաքը գտնել ներսում՝ թե իշխանական քաղաքականությունը որն է ընդդիմության, հասարակության նկատմամբ։ Ոչ թե մեղքը բարդել մինուճար մի պատգամավորի վրա, որը ուժերի ներածի չափով ուզում է, որ իր երկիրը լինի առաջատար ժողովրդավարական, ազատական, միաժամանակ ազգային հարցերում»։
Նույն հարցով «168 ժամ»-ի թղթակիցը զրուցել է «Ժառանգության» պատգամավոր Վարդան Բոստանջյանի հետ: Լրագրողը հարցնում է. - «Չ՞եք կարծում, որ Զարուհի Փոստանջյանն ընդամենը ԵԽԽՎ-ում ներկայացնում էր ընդդիմադիր տեսակետը, ինչը չի կարող անել դաշնակցական Արմեն Ռուստամյանը»: Պատգամավորը պատասխանում է. - «Դուք տեսաք, թե ինչ տեղի ունեցավ, երբ Փոստանջյանի կողմից քայլեր կատարվեցին մեր պատվիրակությունը չհաստատելու ուղղությամբ: Հետո մեր թշնամիների հետ ստորագված ինչ-որ թղթեր... Պայքարը կարելի է, եւ պայքարը պետք է, բայց պայքարը պետք է լինի այնպիսին, որ ինչը եւ ում դեմ որ դու պայքարում ես, նա էլ հասկանա, որ դու ճիշտ ես անում: Իսկ եթե դու անում ես չիմաստավորված, չարժեքավորված քայլեր, բոլոր դեպքերում դա արդեն, անկախ իշխանություններից, անկախ ամեն ինչից, ցանկալի չէ»:
lragir.am-ը գրում է. - «Իրականում, նախ, երբ ասվում է, որ Հայաստանին զիջում չեն պարտադրում, դա ամենեւին չի նշանակում, որ Ղարաբաղի հարցում ամեն ինչ հայկական կողմի համար կարգին է, ու մտածելու բան չկա: Երկրորդ, եթե շատ բան կարգին է, ապա դա ամենեւին հայկական կողմի շնորքը չէ, փայլուն դիվանագիտության արդյունքը չէ: Պարզապես Ղարաբաղի հարցի կարգավորմանը ներգրավված գերտերությունների շահը դասավորվել է այնպես, որ եթե անգամ ցանկություն կա փոխել ստատուս-քվոն, այդուհանդերձ նրանք գերադասում են պահպանել այն, եթե փոփոխության «հրամանատարը» իրենցից մեկը չի լինելու: Բայց դա ամենեւին չի նշանակում, որ Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում Հայաստանի համար ամեն ինչ լավ է: Ու չի էլ կարող լավ լինել: Բանն այն է, որ պետություն հասկացությունը սկսում է երկրի ներսից եւ գնում է դեպի դուրս, ոչ թե սկսում է երկրի սահմանից ու գալիս դեպի ներս: Հետեւաբար, պետք է տեսնել, թե ինչ է Հայաստանի ներսից որպես պետություն գնում դեպի դուրս»:
Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը երեկ «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ «մարտի 1»-ի վերաբերյալ նոր ի հայտ եկած փաստերը ուսումնասիրող կառույց Ազգային ժողովում գոյություն չունի: Թղթակիցը, մասնավորապես, հետաքրքրվել է, թե Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովը ինչ է կարողացել պարզել 2008-ի փետրվարի 23-ին պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի կողմից ստորագրված թիվ 38 հրամանի մասին, որով նա զինված խմբավորումներ եւ Երեւանի կայազորի պետին կից նոր, Հայաստանի օրենսդրությամբ չնախատեսված շտաբ էր ստեղծել: Դավիթ Հարությունյանը, փաստորեն, հայտարարել է, որ իրենք այդ հարցերով զբաղվելու լիազորություն չունեն:
«Ազգ»-ը տեղեկացնում է, որ Բաքվում Իրանի փոխարտգործնախարար Հասան Գաշգավին հայտարարել է, թե ինքը հավատում է, որ ղարաբաղյան հակամարտությունը կլուծվի բացառապես տարածաշրջանի երկրների միջնորդությամբ: «Իսկ հեռավոր արտասահմանի երկրներն այս խնդրում հետապնդում են միայն սեփական շահերը», - շեշտել է Գաշգավին: Մեկնաբանելով օրեր առաջ Իրանի արտաքին գերատեսչության ղեկավար Մանուչեհր Մոթաքիի այցը Երեւան` Գաշգավին Բաքվում շեշտել է. - «Մեր եւ Հայաստանի հարաբերությունները բարիդրացիական են: Այդ հարաբերություններն ուղղված չեն որեւէ երրորդ երկրի դեմ: Մեր նախարարը հայ պաշտոնյաների հետ Երեւանում երկկողմ հարաբերությունները քննարկելուց բացի, քննարկել է նաեւ որոշ միջազգային հարցեր»: