Հունվարի 31-ին Նիդեռլանդների Մաասսլույս քաղաքի մշակութային կենտրոնում տեղի է ունեցել հայ բանաստեղծ Վահե Արսենի «Կանաչ աստվածների վերադարձը» հոլանդերեն թարգմանված ժողովածուի շնորհանդեսը:
Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության տեղեկացմամբ, երեկոյի ընթացքում ելույթ են ունեցել թարգմանչուհին՝ Աննա Մարիա Մարտիրոսյան-Մատտաարը, կենտրոնի տնօրենը, Հաագայում Հայաստանի հյուպատոս Արշակ Մանուկյանը։
Վահե Արսենին շնորհվել է հոլանդական լավագույն երիտասարդ բանաստեղծների “Jambe 2010” ամենամյա մրցանակը։
Բանաստեղծությունների այս ժողովածուն վերջին տասնամյակների ընթացքում հոլանդերեն թարգմանված առաջին գիրքն է։ Աննա Մարիա Մարտիրոսյան-Մատտաարը հոլանդերենով տպագրության է պատրաստել նաեւ «Սասունցի Դավիթ» էպոսը, որը լույս կընծայվի այս տարվա ապրիլին: