Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել Արմեն Գրիգորյանին Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնից ազատելու մասին։ Ինչպես հայտնում են նախագահի մամլո գրասենյակից, Սերժ Սարգսյանի նույն օրվա մեկ այլ հրամանագրով այդ պաշտոնում նշանակվել է Արթուր Պետրոսյանը, ով մինչ նոր նշանակումը պաշտոնավարում էր որպես Աշխատանքի պետական տեսչության պետ:
Արթուր Պետրոսյանը 58 տարեկան է, մասնագիտությամբ ճարտարագետ է: Տարբեր տարիների աշխատել է` Նուռնուսի քարերի մշակման գործարանում` որպես հերթափոխի պետ, հանքի պետ, արտադրության պետ, ներքին գործերի նախարարությունում` որպես օպերլիազոր, ավագ օպերլիազոր, բաժնի պետ, վարչության պետ, կառավարությանն առընթեր Հարկային պետական տեսչությում` որպես օպերատիվ վարչության պետ, Հարկային պետական տեսչության պետի տեղակալ, առաջին տեղակալ, օպերատիվ վարչության պետ: Ունի Հարկային պետական տեսչության գնդապետի հատուկ կոչում:
1999 թվականի նոյեմբերի 8-ին նշանակվել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահի խորհրդական:
2003 թվականին գլխավորել է «Կենտրոն» հեռուստաընկերությունը:
2003 մայիսից մինչեւ 2007 թվականը եղել է Ազգային ժողովի պատգամավոր:
Երիտասարդության եւ սպորտի նախարարի պաշտոնը իշխող կոալիցիայի շրջանակներում հատկացված է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Արմեն Գրիգորյանը, ով սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար էր նշանակվել 2007 թվականի հունիսին, հրաժարական է ներկայացրել այս շաբաթ ավելի վաղ: