Երեկ երեկոյան ադրբեջանական բանակի զորամասերից մեկում տեղի է ունեցել հրազենի կիրառմամբ ծանր հետեւանքների հանգեցրած միջադեպ. երկու զինծառայողներ ինքնաձիգներից կրակ են բացել ծառայակիցների վրա եւ սպանել չորս սպաների, այդ թվում` դիվիզիայի հրամանատարին, ինչից հետո անձնասպան են եղել։ Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը:
Տվյալ պահին հետաքննություն է իրականացվում, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը խոստացել է առաջիկա ժամերին լրացուցիչ տեղեկություններ հայտնել։
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը նշում է, որ անցյալ տարի Սեյֆելիի հրաձգարանում տեղի է ունեցել նմանօրինակ միջադեպ. 20-ամյա շարքային Օրհան Սաֆարովը կրակ էր բացել իր հինգ ծառայակիցների վրա եւ սպանել նրանցից չորսին: Սաֆարովը ցմահ ազատազրկման է դատապարտվել։
Վերլուծաբանները նշում են, որ հետխորհրդային երկրների զինված ուժերում հաճախ են տեղի ունենում նման միջադեպեր։ Դրանք բացատրվում են կարգապահության բացակայությամբ, սպայական կազմի կողմից դաստիարակչական աշխատանքը ձախողելու եւ օրենքները խախտելու հանգամանքով, ինչպես նաեւ մեծ թվով զորամասերում տիրող «ոչ կանոնակարգային» հարաբերություններով։