Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նորընտիր նախագահ Մեւլյութ Չավուշօղլուն այսօր Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ հեռախոսազրույցում հերքել է ադրբեջանական APA գործակալության տարածած տեքստում իրեն վերագրվող հայտարարությունները:
«Հեռախոսազրույցի ընթացքում Մեւլյութ Չավուշօղլուն հայտնեց Հովիկ Աբրահամյանին, որ հունվարի 26-ին ադրբեջանական APA լրատվական գործակալության կողմից տարածված տեքստում իրեն վերագրվել են մի շարք հայտարարություններ, որոնք ինքը չի կատարել: Մեւլյութ Չավուշօղլուն հավաստիացրեց, որ այդ հայտարարությունները թերի թարգմանության եւ ադրբեջանցի լրագրողի թյուրըմբռնման հետեւանք են», - ասված է Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում:
Պաշտոնական հաղորդագության համաձայն, հեռախոսազրույցի սկզբում Հայաստանի Ազգային ժողովի նախագահը շնորհավորել է Չավուշօղլուին ԵԽԽՎ-ի նախագահ ընտրվելու կապակցությամբ: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թուրք քաղաքական գործիչն առաջինն է մեր ընդհանուր տարածաշրջանից, ով ստանձնել է այդ բարձր պաշտոնը` պարոն Աբրահամյանը կոչ արեց նրան իր նախագահության երկու տարիների ընթացքում ցուցաբերել զգայուն, խոհեմ եւ հավասարակշռված դիրքորոշում տարածաշրջանին առնչվող հարցերում», - ասված է հաղորդագրությունում:
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը նաեւ տեսակետներ են փոխանակել առանց նախապայմանների հայ - թուրքական հարաբերությունները կանոնակարգելու գործընթացի շուրջ, քննարկել են ԵԽԽՎ-ի նորընտիր նախագահի Հայաստան այցելություն կատարելու հնարավորությունը: